ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ
TNK
TNK
ՀՈւԼԻՍ, ՕԳՈՍՏՈՍ 2010
Նոր համարի անոնսը
Կոնցեպտ (ԴԵԿՏԵՄԲԵՐ 2009)

Honda Skydeck

Հենց այդպիսին են կոնցեպտային մոդելները` արտաքին տեսքի անհավանական լուծումներով, ժամանակից առաջ անցած տեխնիկական բազայով համեղ պատառներ, որոնք նախատեսված չեն այսօր ճաշակելու համար: Այս պարագայում լիովին բնական է, որ ձևավորվել է առանձնահատկությունների մի խումբ, որ ընդհանուր է գրեթե բոլոր մակնիշների ապագայի մեքենաների համար: Այդ առանձնահատկություններից են բենզինային վառելիքի նվազագույն օգտագործումը, ընդարձակ, տարողունակ ու էլեկտրոնիկայի հարուստ պաշարով սրահների ձևավորումը: Չնայած կոնցեպտների ակնհայտ ընդհանրություններին, միօրինակությունն ավտոարդյունաբերությանը չի սպառնում: Ասվածն իր օրինակով հաստատում է նաև նոր Honda Skydeck կոնցեպտային մեքենան: Հիբրիդային շարժիչով աշխատող մոդելի չկրկնվող առանձնահատկություններից մեկը դռների արտասովոր կառուցվածքն է: Առջևի դռները պատրաստված են «լամբո» ոճով. դրանք նախ բացվում են սովորական ռեժիմով` մինչև 30 աստիճան, որից հետո բարձրանում են վերև: Դռների այդպիսի կառուցվածքով, աերոդինամիկ առաջամասով, գետնահակ տարածության ցածրությամբ ու հետևի սպոյլերով մեքենան ցուցադրում է սպորտային բնավորության նախանշաններ: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ բացվում են հետևի դռները: Դրանք շարժվում են մեքենայի իրանին զուգահեռ և ստեղծում բավական լայն ու ընդարձակ տարածություն սրահ մուտք գործելու համար: Ինտերիերը տեսնելուն պես մոռանում ես սպորտային խառնվածքի մասին որևէ հիշատակում ու հասկանում, որ Honda Skydeck-ը «ոտքից գլուխ» ընտանեկան ճամփորդական մինիվեն է: Այդ են փաստում սրահում երեք շարքով դասավորված վեց նստելատեղը: Ընդ որում, երկրորդ շարքի նստելատեղերը հնարավոր է ծալել` ստեղծելով առավել ընդարձակ տարածություն երրորդ շարքի ուղևորների համար: Բոլոր նստելատեղերը երեսքաշված են փայտե շրջանակով եզերված ցանցանման կտորով: Դրանց թեթև ու եթերային կառուցվածքն առավել քան ընդգըծում է մեքենայի հարմարավետությունը, իսկ թափանցիկ ապակեպատ տանիքն ավելացնում է լիարժեք ազատության զգացողությունը: Ի դեպ, մեքենայի անվան skydeck մասնիկի հիմքում հենց բաց տանիքի միջոցով երկինքը տեսնելու հնարավորության գաղափարն է (sky-երկինք, deck-տանիք): Ազատության ու հանգստության զգացողությունն ամբողջացնում է մեքենայի սպիտակ երանգավորումը, որին համադրված բաց կանաչ եզրագծերը չափազանց համահունչ են Honda Skydeck-ի ստեղծած տրամադրությանը: Կանաչ լուսավորմամբ են ինչպես սարքավորումների վահանակի էկրանները, այնպես էլ արտաքին մի շարք դետալների` ռադիատորային քողարկիչի, առջևի լուսարձակների, անվասկավառակների, շեմերի ու տանիքի եզրագծերը:
Դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև Honda Skydeck-ը վերափոխվի ու դառնա սերիական մոդել: Բայց այս մեքենան իր օրինակով ուրվագծում է Honda-ի վաղվա մոդելները: Եթե ապագայում փողոցները զարդարելու են այսօրինակ մեքենաները, ապա արժե դրանց երկար սպասել:
Վերադառնալ Տպելու տարբերակը
 
Valti Motors
08 Սեպտեմբերի 2010 թ

Ամսագրի PDF տարբերակը  PDF տարբերակը

Autoplus

Mosesco scarfix hormetmen
Car catalog Armenian Top Web Sites Statistics & Rating Valid CSS! Valid XHTML 1.0 Transitional
© 2007-2008 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Designed & developed by angystudio