ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ
TNK
TNK
ՀՈւԼԻՍ, ՕԳՈՍՏՈՍ 2010
Նոր համարի անոնսը
Էքսկլյուզիվ (ՄԱՅԻՍ 2010)

ՄԻԱԿՆ ԱՇԽԱՐՀՈւՄ

Pagani Zonda Tricolore
Pagani Automobili ընկերությունը հայտնի է սահմանափակ քանակությամբ սուպերմեքենաների թողարկմամբ` հատուկ բացառիկը գնահատող ավտոգուրմանների համար: Ընկերության վերջին «հատիկավոր» սերիայով մոդելը Pagani Zonda Cinque-ն էր: Այն արտադրվել է միայն 5 օրինակով. դրա մասին է խոսում նաև Cinque անվանումը, որը թարգմանաբար նշանակում է հինգ: Սակայն էքսկլյուզիվ մոդելն այնքան գրավիչ ու բացառիկ էր ստացվել, որ 5 օրինակը չէր կարող բավարարել իրենց հավաքածուներում Cinque-ն ունենալու ցանկություն հայտնած ավտոսիրահարներին: Հետևաբար ընկերությունում որոշեցին թողարկել ևս 5 Pagani Zonda Cinque, սակայն այս դեպքում ոչ թե կուպե, այլ ռոդսթեր թափքով: Այդպիսով, ամբողջ աշխարհում միայն 10 մեծահարուստ կարողացան հսկայական գումարով` 1 մլն եվրոյից ավելի, ձեռք բերել անկրկնելի մոդելը: Pagani Zonda Cinque-ի պատմությունը, սակայն, վերաբերում է 2008 թ.-ին:
Այսօր ընկերությունը ևս մեկ անակնկալ է մատուցում իր բացառիկ մոդելի սիրահարներին` ստեղծելով էքսկլյուզիվ Cinque-ի առավել էքսկլյուզիվ տարբերակը: Այս մեկն արդեն բացառիկ է բառի ամենաուղիղ իմաստով` արտադրվել է ընդամենը մեկ օրինակով: Pagani Zonda Tricolore անունով սուպերմոդելը պատրաստվել է իտալական ազգային օդային ուժերի թռիչքային Frecce Tricolori խմբի 50-ամյակի պատվին: Խումբն աշխարհին հայտնի է իր մեծ հմտությամբ ու միջազգային ավիաշոուների ժամանակ ցուցադրած ավիացիոն հնարքներով:
Pagani Zonda Tricolore-ը մուգ կապույտ թափքով և մեքենայի իտալական ծագումը մատնող յուրահատուկ արտաքինով է. կապոտին եռանկյունաձև եզրագծով առանձնացված է իտալական դրոշը` կարմիր, սպիտակ ու կանաչ գույներով: Մեքենայի առաջամասում վառ արտահայտված լուսադիոդային լուսարձակներն են, որոնք տեղադրված են կապոտի ուռուցիկ «թևերին»: Pagani Zonda Tricolore-ի առաջամասն աստիճանաբար սրվում է ու առավելագույն չափով մոտենում գետնին` հիշեցնելով ռազմական կործանիչ ինքնաթիռները: Tricolore-ի թափքն ամբողջապես պատրաստված է կարբոն-տիտանից: Արտաքին հզոր նկարագրի ստեղծմանը նպաստում են նաև առջևի 19, հետևի` 20-դյույմանոց նարնջագույն անվասկավառակները` Pirelli անվադողերով: Հետևի լուսարձակների մեջտեղում «բազմած» արտանետման համակարգի խողովակներն ու խոշոր հակաթևը ժառանգություն են Cinque-ից:
Tricolore-ի սրահում շարունակվում է կապույտ երանգավորման ու էքսկլյուզիվ դիզայնի թեման: Կապույտով են Toora-ի արտադրության կաշվե սպորտային նստելատեղերը, ղեկանիվը ու սարքավորումների վահանակը` տեղ-տեղ ընդհատված սպիտակով: Ինտերիերի ոչ մի դետալ ավանդական դիզայնով չէ: Սարքավորումների վահանակի, կենտրոնական հարթակի, դռների ներքին վահանակների ու ընդհանրապես ինտերիերի յուրաքանչյուր դետալ պատրաստված է էքսկլյուզիվ լինելու պայմանով: Դրանք սրահում ստեղծում են իսկական մարզական տրամադրություն:
ՄԵքենայի ուժային ագրեգատն ամբողջությամբ կրկնում է Cinque-ին: Այն Mercedes-Benz AMG-ի արտադրության 7,3 լիտր աշխատանքային ծավալով V12-ն է, զարգացնում է 670 ձիաուժ հզորություն և 780 Նմ ոլորող մոմենտ: Այդպիսի հնարավորություններով Pagani Zonda Tricolore-ը կարողանում է 3,4 վայրկյանում հասնել 100 կմ/ժ արագության, իսկ արագաչափի սլաքի «վերջին կայանը» 350 կմ/ժ-ի նշագիծն է: Կերամիկական Brembo հզոր արգելակների շնորհիվ Tricolore-ը 100 կմ/ժ արագության ընթացքից կտրուկ արգելակելիս վերջնական կանգառի է հասնում 2,1 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ-ի դեպքում` 4,3 վայրկյանում: Tricolore-ն աշխատում է ռոբոտացված 6-աստիճան փոխանցումատուփով, որը կառավարվում է նաև ղեկին սարքավորված թերթիկների միջոցով:
Այսպիսով, Pagani Zonda Tricolore-ը ներկայանում է զտարյուն իտալացու կերպարով` ամուր, մարզական հիանալի վիճակում ու, իհարկե, նրբաճաշակ: Այս միակ նմուշի արժեքը սահմանվել է շուրջ 1,3 միլիոն եվրո:
Վերադառնալ Տպելու տարբերակը
 
Valti Motors
05 Սեպտեմբերի 2010 թ

Ամսագրի PDF տարբերակը  PDF տարբերակը

Autoplus

Mosesco scarfix hormetmen
Car catalog Armenian Top Web Sites Statistics & Rating Valid CSS! Valid XHTML 1.0 Transitional
© 2007-2008 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Designed & developed by angystudio