ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ
TNK
TNK
ՀՈւԼԻՍ, ՕԳՈՍՏՈՍ 2010
Նոր համարի անոնսը
Բնութագիր/Փորձարկում (ՄԱՅԻՍ 2010)

ՖԻՈՐԱՆՈՅԻ ՆՈՐ ԱՐՔԱՆ

Ferrari 599 GTO
Ամեն ինչ սկսվեց Ֆիորանոյից. 599 GTO-ն մասսայական ցուցադրությունից առաջ փորձարկվեց Ferrari-ի հանրահայտ Ֆիորանո մրցուղում: 1 րոպե 24 վայրկյան ժամանակահատվածը բավարարեց նորեկին, որպեսզի հաղթահարի մրցուղու երկարությունը: Հիանալի արդյունքով Ferrari 599 GTO-ն 1 վայրկյանով գերազանցեց նախորդ ռեկորդակիր Enzo-ին, 2,5 վայրկյանով` 599 GTB Fiorano-ին:
GTO` Gran Turismo Omologata, այլ կերպ ասած` սահմանված է Gran Turismo դասի մրցարշավների համար: Սակայն նրբագեղ, միևնույն ժամանակ խստադեմ «իտալացին» բոլորովին էլ մրցարշավային չէ, չնայած տեխնիկական բնութագրերով լիովին համապատասխանում է GT մրցարշավների կանոններին: Այն նախատեսված է համընդհանուր օգտագործման ճանապարհների համար: Ferrari-ն նորույթը որակում է ամենաարագընթացն իր սերիական բոլոր մոդելների շարքում: Եվ դրանք լոկ խոսքեր չեն: 599 GTO-ն «ամենա» կարգավիճակը վաստակել է գործնականորեն: Մեքենան զինված է 6-լիտրանոց V12 շարժիչով, որը զարգացնում է 670 ձիաուժ հզորություն 8250 պտտ/րոպե ցուցանիշի ընթացքում: Շարժիչի աշխատանքը համակցվում է 6-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ, որը կառավարվում է ղեկանիվի հետևում տեղակայված փոխարկիչների օգնությամբ: Փոխարկումների միջև ընկած ժամանակահատվածը գերկարճեցված է` ընդամենը 60 միլիվայրկյան: Թեթև քաշի և հզոր շարժիչի շնորհիվ կուպեն 0-100 կմ/ժ արագությանը հասնում է 3,35 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանված է 335 կմ/ժ:
599 GTO-ն Ferrari-ի նախորդ արագընթացներից տարբերվում է ոչ միայն կատարելագործված ուժային ագրեգատով, այլ նաև փոփոխված աերոդինամիկայով, արգելակման նոր համակարգով, 20-դյույմանոց անվահեցերով ու ամենաարագընթացին հատուկ այլ տեխնիկական համալրումներով: 1495 կգ կշռող սուպերմեքենայի թափքի կառուցվածքն ընդհանրություններ ունի մրցարշավային 599XX-ի հետ: Այդ տպավորությունը ստեղծում են երկու մոդելի համար ընդհանուր օդառիչները, կապոտի կառուցվածքը, հետևի խոշոր դիֆուզորը, սպոյլերը և մի շարք այլ արտաքին դետալներ:
Նոր սուպերմեքենան կարտադրվի 599 օրինակով: Ամենաարագընթացը, բնականաբար, նաև ամենաթանկն է սերիական Ferrari-ներից` 460 000 դոլար: Հավելենք, որ մեքենայի մասսայական ցուցադրությունը Պեկինի ավտոսրահում միայն գեղագիտական հաճույք ստանալու հնարավորություն էր այցելուների համար, քանի որ Ferrari-ի նոր հերոսի բոլոր 599 օրինակն էլ արդեն վաճառված են:
Վերադառնալ Տպելու տարբերակը
 
Valti Motors
05 Սեպտեմբերի 2010 թ

Ամսագրի PDF տարբերակը  PDF տարբերակը

Autoplus

Mosesco scarfix hormetmen
Car catalog Armenian Top Web Sites Statistics & Rating Valid CSS! Valid XHTML 1.0 Transitional
© 2007-2008 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Designed & developed by angystudio