Թյունինգային Alpina ընկերությունը Տոկիո էր բերել ինչպես նախկինում արդեն ցուցադրված մի քանի մոդել, այնպես էլ նոր BMW Alpina B7 BiTurbo Limousine Long սեդանը` Alpina B7 BiTurbo-ի նոր` ավելի երկար տարբերակը: Իր նախորդից սեդանի ակնհայտ տարբերությունը թերևս միայն 140 մմ-ով ավել երկարությունն է: Նախկին 5087 մմ-ի փոխարեն նոր մոդելի երկարությունը կազմում է 5 227 մմ: Մեքենայի լայնությունն անփոփոխ է մնացել` 1 902 մմ, իսկ անվային բազան 3 070-ից դարձել է 3 210 մմ: Նոր մոդելը ստացել է 21-դյույմանոց անվասկավառակներ: Alpina B7 BiTurbo Long-ի ուժային ագրեգատը ևս B7 BiTurbo-ից ստացած ժառանգություն է: ՀԵտնաքարշակ մոդելի կապոտի ներսում նույն 4,4 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչն է: Շնորհիվ երկու ներմղիչի այն կարողանում է զարգացնել 507 ձիաուժ հզորություն, իսկ առավելագույն ոլորող մոմենտը հասցնել 700 Նմ-ի: Alpina B7 BiTurbo Long-ի շարժիչի պտույտները փոխանցվում են անիվներին 6 սանդղակով` Switch-Tronic ZF սպորտային ավտոմատ փոխանցումատուփի միջնորդությամբ: Մեքենան 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 280 կմ/ժ-ն է: