ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ
TNK
TNK
ՀՈւԼԻՍ, ՕԳՈՍՏՈՍ 2010
Նոր համարի անոնսը
Այլ հոդվածներ (ՄԱՅԻՍ 2010)

Ամառային racing-ների մեկնարկը

Street Angels
Հավաքվածներն արագության և էքստրիմի սիրահար վարորդներ, խելահեղ մրցարշավների երկրպագուներ են: Առիթը հայկական drag racing-ի մրցաշրջանի բացումն է, որը կազմակերպել է Street Angels ակումբը: Հայաստանում ոչ երկար պատմություն ունեցող այդ մրցաձևը տարեցտարի մեծ սեր ու մասսայականություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանում: Նրանք անհամբերությամբ են սպասում մրցաշրջանի բացմանը: Այդ պատճառով էլ Street Angels-ի հրավերին արձագանքել են նախատեսվածից շատ մասնակիցներ և երկրպագուներ: Հայտ ներկայացրած 60 մասնակցից 10-ը Վրաստանից են ժամանել: Վրացիների ներկայությունը հայկական մրցարշավներին արդեն բարի ավանդույթ է դարձել:
Ինչ վերաբերում է drag racing-ի հիմնական հերոսներին` ավտոմեքենաներին, ապա մրցույթին մասնակցում են անհատական նախաձեռնությամբ կատարելագործված կամ էլ գործարանային թյունինգի ենթարկված մեքենաներ: Վերջինները` ըստ շարժիչների աշխատանքային ծավալի և հզորության` բաժանվում են 4 դասի: Յուրաքանչյուր դասի հաղթողը որոշվում է օլիմպիական սկզբունքով` պարտվողը լքում է մրցուղին:
Փորձնական ելույթներից հետո, երբ անիվներն արդեն տաքացել են, մեքենաները նետվում են գրոհի: Իսկ դա նշանակում է` հարազատ տարերքի մեջ հայտնված մեքենայի սիրտը սկսում է շատ արագ բաբախել: Դրան զուգահեռ արագանում է նաև մեքենատիրոջ սրտի աշխատանքը: Արագացման ոտնակը մինչև գետին և խելահեղ շարժումը սկսված է: Տախոմետրը գրանցում է շարժիչի պտույտների կտրուկ ավելացում, սլաքը հասնում է կարմիր գոտուն, շարժիչն աշխատում է գերծանրաբեռնված: Եվ որքան արագ է սլանում մեքենադ, այնքան հաճելի է, որքան բարձր է շարժիչի ձայնը, այնքան` խենթացնող: Հակիրճ նկարագրությունը մի փոքր մասն է միայն այն ամենի, ինչ կատարվում է մրցուղում: Պարզապես բառերը չեն կարող փոխանցել ադրենալինի այն յուրահատուկ տեսակը, որն առաջանում է նմանատիպ դեպքերում:
Յուրաքանչյուր start-ից հետո մրցութային տարածությունը հաղթահարում են երկու մրցակից մեքենա: Նշենք առավել հետաքրքրաշարժ զույգերից մի քանիսի ելույթները. Mercedes-Benz C63 AMG և BMW M3 մրցապայքարում հաղթեց C63 AMG-ն, Mercedes-Benz C63 AMG և BMW M6 պայքարում` BMW M6-ը: Հետաքրքիր էր Mercedes-Benz G55 AMG և BMW X6-ի պայքարը, որն ավարտվեց BMW X6-ի հաղթանակով: Chrysler Crossfire-ը գերազանցեց Nissan 350 Z-ին: BMW 325-ը մրցեց Mitsubishi Airtrek-ի հետ և հաղթեց, Toyota Celica-ն վերջնակետին հասավ Honda Civic-ից շուտ, ԹԸի 2108 և 2112 զույգի առաջատարը ԹԸի 2108-ն էր, Subaru Legacy և BMW 850 մրցապայքարում` Subaru Legacy-ն:
Մրցույթն ավարտվեց հաղթողներին պատվոգրերի և մեդալների հանձնումով: 1-ին դասում հաղթող ճանաչվեց Վարազդատ Ակոպյանը` իր ԹԸի 2108-ով, 2-րդ դասում` Գուրգեն Մինասյանը Toyota Celica-ով, 3-րդում` Միխայիլ Մժավանաձեն` BMW 325-ով, իսկ բացարձակ դասում հաղթող ճանաչվեց Միշա Դարունաշվիլին Mitsubishi Legnum VR-4-ով:
Մեկնարկը տրված է, անվերջանալի թվացող ձմեռը հետևում, կիրակնօրյա լարված մրցումներով հագեցած ամառը` առջևում: Գեղեցիկ և անվտանգ ելույթ և հաղթական finish մաղթենք մարզաձևի բոլոր նվիրյալներին:
Վերադառնալ Տպելու տարբերակը
 
Valti Motors
05 Սեպտեմբերի 2010 թ

Ամսագրի PDF տարբերակը  PDF տարբերակը

Autoplus

Mosesco scarfix hormetmen
Car catalog Armenian Top Web Sites Statistics & Rating Valid CSS! Valid XHTML 1.0 Transitional
© 2007-2008 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Designed & developed by angystudio