Եթե համաշխարհային ավտոարդյունաբերության հայտնի դիզայներների թվում առայժմ հաճախակի չեն
հնչում հայկական ազգանուններ, կարծում ենք` դա ուղղելի սխալ է:
Եվ այսպես.
Մենք հայտարարում ենք մրցույթի հերթական թեման
Դուք թղթին եք հանձնում և ուղարկում ձեր ստեղծագործությունները
Նախաձեռնության համախոհներն իրենց ակտիվ մասնակցությամբ (տվյալ դեպքում` հեռախոսազանգերով) ընտրում են առավել շնորհալի նկարիչ-դիզայներներին
Հայաստանյան ավտոաշխարհ՚ ամսագիրն իր հաջորդ համարում մեր ընթերցողներին ծանոթացնում է հաղթողի հետ
Հաղթողը ձեռք է բերում ճանաչում և, ինչու չէ, նաև` ոգևորող պարգևներ:
Համաձայնեք, որ դիզայներական կարիերա ստեղծելու համար վատ սկիզբ չէ: